9 March, 2009


Ամբողջը և հիմա՚ կարգախոսը 1968-ին հեղափոխականների գրաֆիտիներից էր, որ համապատասխանում է այսօրվա Հայաստանի կանանց խնդիրների կոնտեքստին:Թվում է, թե կանայք վերջերս շատ ավելի ակտիվ են: Ոմանք, հայտնվելով հեռուստամեդիայի ոլորտում, այնտեղից դիրքորոշում են արտահայտում կանանց հիմնախնդիրների վերաբերյալ` Վիոլետ Գրիգորյան… ոմանք էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում, օրինակ` մշակույթի նախարար, սփյուռքի նախարար, մի քանի կանայք խորհրդարանում: Վերջինների վերաբերյալ հարց է ծագում. ինչպիսի± դեր է ստանձնում կին քաղաքական գործիչը: Արդյո±ք նա կանանց խնդիրների լուծման համար քայլեր է ձեռնարկում, օգտագործում է իր ունեցած լծակները: Կցանկանայի հիշատակել Ալեքսանդրա Քոլոնթային, ով, ներխուժելով Ռուսաստանի քաղաքականության, սոցիալական ակտիվության ոլորտ, իր գործունեությունը հատկապես նվիրեց կանանց խնդիրներին (20-րդ դարի սկիզբ): Նրա պայքարի արդյունքում են ստեղծվել ծննդատները և գինեկոլոգիական խորհրդատվությունները, մսուր-մանկապարտեզները, վճարվող ֆիզ. արձակուրդները և այլն:Մեզանում, ինչ-որ իմաստով, ժամանակակից սոցիալապես ակտիվ, ինքնուրույն կնոջ կերպարի մարմնացումը Քոլոնթայն է:Վերադառնալով մեր իրականությանը…2009-ին նույնպես հայտնվեցինք մարտի 8-ից ապրիլի 7-ը նշվող կանանց միամսյակում: ՙՏոնը՚ զայրացնող է իր բոլոր գայթակղիչ առաջարկություններով, քաբաբ-խորովածով համեմված (իբրև ազգային աքսեսուար) կնամեծար հաճոյախոսություններով:Այս իրականությունը ենթակա է անվերջ կրկնության, եթե նահապետական իշխանության և հասարակության դեմ չպայքարենք խոսքով ու գործողություններով:Կանայք պետք է տեսանելի լինեն ոչ թե իրենց արտաքինով և գեղեցկությամբ, այլ մտքով, խոսքով և գործունեությամբ: Փողոցներում, ամեն քայլափոխի, բոլոր հնարավոր գովազդային պաստառների և ամսագրերի շապիկների վրա տեսնում ենք կնոջ մարմնի ակնհայտ շահագործում: Դա ևս մեկ խնդիր է, որ ենթակա է վերանայման և փոխակերպման:Գաղտնիք չէ, որ հանրապետության դպրոցների տնօրենների և ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են, ովքեր նախընտրական շրջանում ստրկաբար քշվում են իշխանական միջոցառումների և միտինգների: Բայց և նրանց ձեռքերում է գտնվում հասարակական գիտակցության ձևավորման և դաստիարակութան կարևորագույն ոլորտներից մեկը: Գիտակցելով այդ` կանայք ակտիվորեն պետք է զբաղվեն իրենց իրավունքների, հիմնախնդիրների արծածմամբ և լուծմամբ:Պատահական չէ, որ այս ցուցահանդեսը բացվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նոր մշակութային կենտրոնում, որտեղ գործում են Հայաստանի ժամանակակից արվեստում հայտնի երկու կին արվեստագետներ` Կարինե Մացակյանը և Սոնա Աբգարյանը:ԱՄԲՈՂՋԸ ԵՎ ՀԻՄԱ կարգախոսի ներքո կանայք շարունակում են պահանջել.խոսքի ազատությունիրավահավասարությունտնտեսական անկախությունկնոջ իրավունքները ոտնահարող ավանդույթների ոչնչացումկնոջ և տղամարդու կարծրացած դերերի վերաիմաստավորումԱյս նախագիծը հերթական նախաձեռնությունն է` քաղաքականության և արվեստի կապի, ինչպես նաև` դրանց ներկայացուցչականության նոր ձևերի մասին խորհելու: Սա ևս մեկ քայլ է գտնելու այն հնարավոր արտահայտումները, որտեղ միավորվում են հասարակա-քաղաքական բովանդակությունը և արվեստը:
Եվա Խաչատրյան